26 12 2018

Վահագն Հարությունյանին 2 նոր մեղադրանք է առաջադրվել

Վահագն Հարությունյանին 2 նոր մեղադրանք է առաջադրվել

Հատուկ քննչական ծառայությունը լրացրել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մեղադրանքը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Նրա խոսքով` բացի գործով կարևոր ապացույցներ կեղծելու մեղադրանքից, Հարությունյանն արդեն մեղադրվում է նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ` ՀՀ  քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 309-րդ հոդվածի 2-րդ մասով  հատկանիշներով: 

«Դատախազության այսօրվա որոշումը կարող է պայմանավորված լինել նաև նրանով, որ այսօր ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացնելու մասին, որի վերաբերյալ տեղեկացվել է նաև հսկող դատախազին»,- նշեց Օհանջանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ