Հատուկ քննչական ծառայությունը Ռուսաստանի Դաշնությունից գրավոր պատասխան է ստացել այն մասին, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Դատարանը բավարարել է Միքայել Հարությունյանի կալանավորման միջնորդությունը։ Այնչիկնչ ՌԴ-ն չեղարկել է իր տարածքում Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը