12 12 2018

Ուկրաինայում հետախուզվում են հայ գործարար եղբայրները

Ուկրաինայում հետախուզվում են հայ գործարար եղբայրները

Ուկրաինայի իշխանությունները հայկական ծագումով ռուս գործարարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներին կասկածում են առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։ Այս մասին հայտնում է Korrespondent.net.-ը։ Ուկրաինայի ազգային ոստիկանությունը նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարել։

Ինչպես հաղորդվում է, Սարկիսովները ընթացիկ տարվա սեպտեմբերի 24-ից թաքնվում են Ուկրաինայի նախաքննական մարմիններից։ Խափանման միջոց նրանց հանդեպ չի ընտրվել։

59-ամյա Սերգեյ Սարկիսովը Ռուսաստանի քաղաքացի է, գործարար, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր։ Նա նաև «РЕСО-գարանտիա» ապահովագրական ընկերության հիմնական սեփականատերերից մեկն ու տնօրենների խորհրդի նախագահն է, ինչպես նաեւ՝ Ապահովագրողների համառուսական միության փոխնախագահը։

2007թ․ Սերգեյ Սարկիսովը «РЕСО-գարանտիա»-ի բաժնետոմսերի 33 տոկոսը վաճառել է ֆրանսիական АХА ապահովագրական խմբին։ Նրա կրտսեր եղբայրը՝ 50-ամյա Նիկոլայ Սարկիսովը, նույնպես «РЕСО-գարանտիա»-ի ղեկավարներից է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ