09 12 2018

Ոստիկանության պարզաբանումը՝ Դավիթ Շահնազարյանի հայտարարության մասին

Ոստիկանության պարզաբանումը՝ Դավիթ Շահնազարյանի հայտարարության մասին

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․ «Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Դավիթ Շահնազարյանի տարածած տեղեկատվությունը, համաձայն որի՝ իր հաշվառման հասցեում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ինչ-որ անհայտ մարդ է ավելացրել։

Ընտրողների ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ Աղայան փողոցի 15 շենքի բն.2 հասցեում առկա տվյալներներով ընդգրկված են երեք ընտրող՝ Լիլիթ Դավիթի Շահնազարյանը, Դավիթ Գուրգենի Շահնազարյանը և Անահիտ Եղիշի Սողոյանը։

Ընդ որում, Անահիտ Սողոյանը տվյալ հասցեում հաշվառվել է մյուս երկու անձանցից շատ ավելի շուտ՝ 01.08.2000թ.-ին։ Պարոն Շահնազարյանին գոնե քաջ հայտնի է որ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության պետ նշանակվել է ոչ թե մինչև 01.08.2000թ. այլ 2018թ.-ին։

Բազմիցս պարզաբանել ենք, որ ոստիկանությունը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ հաշվառումից հանելու բնակելի տարածության նախկին բնակիչներին. նրանց հասցեն փոխվում է նոր բնակության վայրում հաշվառման կամ սեփականատիրոջ դիմումի համաձայն կարող է հանվել հաշվառումից։

Թե ով է նշված բնակելի տարածության սեփականատերը, դա արդեն հայտարարություն տարածողը կիմանա։ Եթե ինքն է, իրավասու է նախկին բնակիչներին հանելու հաշվառումից, եթե այնտեղ չեն բնակվում»։

Նշենք, որ Դավիթ Շահնազարյանը նշել էր, որ այն բնակարանում, որտեղ ինքը գրանցված է Օսիպյանը մարդ է ավելացրել: «Այսօր առավոտից ես ստանում եմ զանգվածային բնույթ կրող ընտրախախտումների մասին ահազանգեր տեղամասերից: Ես չեմ բացառում, որ նման պրովոկացիաներ կլինեն ՀՀ հասցեին: Ընտրակաշառք տարբեր ձևերով բաժանվում է և բաժանվելու է»,- ասել էր Դ. Շահնազարյանը՝ հույս հայտնելով, որ Օսիպյանը կզբաղվի այդ հարցով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ