08 12 2018

Թեկնածուներից մեկի շտաբի պետը կաշառք է խոստացել

Թեկնածուներից մեկի շտաբի պետը կաշառք է խոստացել

Հրազդանի բնակիչը ՀՀ ոստիկանությունում հաղորդում է տվել, որ թեկնածուներից մեկի շտաբի պետը գումար է խոստացել, եթե ինքն ու իր կինը ընտրություններին քվեարկեն իր նշած թեկնածուի օգտին։ Շտաբի պետը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունը։

Ոստիկանության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.«Ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություների շրջանակում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին ոստիկանության Հրազդանի բաժին է հրավիրվել նույն քաղաքի մի բնակիչ և հաղորդում տվել, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մասնակցող թեկնածուներից մեկի շտաբում, նույն շտաբի պետ Ա․Հ․-ն խոստացել է տալ գումարով ծրար՝ եթե քաղաքացին և իր կինը ընտրություններին քվեարկեն իր նշած թեկնածուի օգտին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։Ա․ Հ․-ն հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Կատարվում է քննություն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ