Դեկտեմբերի 15-ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հանդես կգա ասուլիսով և կպատասխանի երկրորդ գաղտնալսման մասին բոլոր հարցերին։ Այս մասին դելտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ ղեկավարը։
«Չեմ մեկնաբանելու։ Քրեական արարք է, քննչական կոմիտեում գործ կա հարուցված, թող գնահատականը տա»,- ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը, թե մտահոգիչ չէ արդյոք, որ նույնիսկ վարչապետին են կարողանում գաղտնալսել, ԱԱԾ տնօրենն ասաց. «Առանց մեկնաբանության»։
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին համացանցում էր հայտնվել երկրորդ գաղտնալսումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը