05 12 2018

Քոչարյանը կարող էր չիմանալ 0038 հրամանի մասին, այդպես է կարծում նաև Վանեցյանը. Politik.am

Քոչարյանը կարող էր չիմանալ 0038 հրամանի մասին, այդպես է կարծում նաև Վանեցյանը. Politik.am

Politik.am-ը գրել է. «Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով երեկվա նիստում քննարկվել է նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ ապացույցների թույլատրելիությունը կալանքը թույլատրելու հարցում։

Մինչ միջնորդությունների ներկայացումը` Ռոբերտ Քոչարյանը դատարանում խոսել է։ Նա ասել է, թե ինքը ծանոթ չէ ՊՆ գաղտնի «0038» հրամանի տեքստի պարունակությանը։

«Նախարարները, որպես այդպիսին, հրամանները չեն ուղարկում նախագահին, չի ընթերցում, որովհետև եթե բոլոր նախարարներն իրենց բոլոր հրամաններն ուղարկեն նախագահին ընթերցման և համաձայնեցման, նախագահը ուրիշ որևէ գործառույթ չի կարողանա իրականացնել»,- հայտարարեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Իրականում, հնարավոր է, որ նախագահը տեղյակ չլինի այս կամ այն գերատեսչության ղեկավարի կողմից ստորագրված հրամանին: Առավել ևս ՊՆ- դեպքում, երբ նախարարը մեկ օրվա ընթացքում կարող է տասնյակ հրամաններ ստորագրել, այդ թվում` գաղտնի հրամաններ:

Իրականում, նոր իշխանություններն էլ վստահ չեն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծանոթ է եղել «0038» հրամանին: Նոր իշխանությունները հրապարակային, իհարկե, չեն խոսում այդ մասին, բայց սա հասկանալու համար մեզ օգնության է գալիս  ԱԱԾ պետի և ՀՔԾ ղեկավարի գաղտնալսված և համացանցում հայտնված խոսակցությունը:

Այս խոսակցության սկզբում ԱԱԾ պետ Վանեցյանը և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը խոսում են «0038» հրամանի մասին, և արդյո՞ք այն տեսել է նախագահ Քոչարյանը, թե՞ ոչ:

«Արթուր Վանեցյան

-Հարությունյան Միշայի հրամանը որ տեսել ա, ի՞նչ ա ասել:

Սասուն Խաչատրյան

-Այ ցավդ տանեմ, ինքը խի չգիտե՞ր Հարությաունյան Միշայի համարը: Նախ իրան Հարությունյանի համարը ցույց չի տրվել: Մեղադրանքի որոշումն ա ցույց տրվել, որի մեջ էդ հրամանի մասին գրված ա:

Արթուր Վանեցյան

-Դե երևի չի տեսել»…

Ինչպես նկատեցիք, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ևս վստահ չէ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեսել է  պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից 2008 թվականին ստորագրված «0038» գաղտնի հրամանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ