01 12 2018

Վահագն Հարությունյանը Սասուն Խաչատրյանին դատի է տվել

Վահագն Հարությունյանը Սասուն Խաչատրյանին դատի է տվել

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, նույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցվորը պահանջում է ՀՔԾ պետից հերքել զրպարտություն համարվող տեքստը: Հայցադիմումից հայտնի չէ, թե ՀՔԾ պետի մասնավորապես որ հայտարարությունն է համարում զրպարտություն:

Նշենք, որ ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքներ:

Վահագն Հարությունյանի կատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նա գտնվում է հետախուզման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ