28 11 2018

Աշոտյանին քարոզարշավից կտրել-բերել են քննչական բաժին

Աշոտյանին քարոզարշավից կտրել-բերել են քննչական բաժին

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այս պահին գտնվում եմ Երևանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով՝ դեռևս որպես վկա։

Վերջին անգամ հրավիրել էին հարցաքննության մոտ երկու ամիս առաջ։ Գործի և այսօրվա մանրամասները կպատմեմ երեկոյան։

Ինչպես նաև կանդրադառնամ այն հարցին, թե ինչ է նշանակում կարճատև ընտրարշավից կտրել «Հանրապետականի» քարոզչության պատասխանատուին և գործող վարչակարգի հիմնական քննադատներից մեկին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ