22 11 2018

Նոր ձևավորված Սնանկության դատարանի նախագահ են ընտրել

Նոր ձևավորված Սնանկության դատարանի նախագահ են ընտրել

Նոյեմբերի 22-ին, Բարձրագույն դատական խորհուրդը  հանդիպել է նոր ձևավորված Սնանկության դատարանի դատավորների հետ: Ինչպես հայտնում են ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հանդիպում-խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սնանկության դատարանի կազմավորման և արդյունավետ գործունեության հետ կապված հարցեր:

Առանձնակի կարևորվել են նստավայրերի հստակեցման, աշխատակազմի և տեխնիկական վերազինման ապահովման, առկա գործերի բաշխման հետ կապված հարցերը:  Քննարկմանը նորաստեղծ դատարանի դատավորներն իրենց նկատառումներն են ներկայացրել դատարանի նախագահի ընտրության առնչությամբ: 

Խորհրդակցությունից հետո Բարձրագույն դատական խորհուրդը օրենքով սահմանված կարգով կազմակերպել է քվեարկություն՝ Հանրապետության նախագահին Սնանկության դատարանի նախագահի նշանակման առաջարկություն ներկայացնելու համար:  

Քվեարկության արդյունքներով՝ թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չի ստացել: Կազմակերպվել է լրացուցիչ քվեարկություն, որի արդյունքում Սնանկության դատարանի նախագահ է ընտրվել Գարիկ Ավագյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ