16 11 2018

Ծեծկռտուք՝ Արտաշատի զինկոմիսարիատում․ Shamshyan.com

Ծեծկռտուք՝ Արտաշատի զինկոմիսարիատում․ Shamshyan.com

Արարատի մարզի Նշավան գյուղի բնակիչ Գեղամ Բաղդասարյանը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Արտաշատի զինկոմիսարիատում իրեն ծեծել են և կոտրել քիթը, հայտնում է Shamhsyan.com-ը։

Պարզվել է, որ  նոյեմբերի 15-ին ժամը 17:00-ին վեճ և ծեծկռտուք է եղել  Արտաշատի զինկոմիսարիատում, 38-ամյա քաղաքացու քիթը կոտրել է Արտաշատ քաղաքի բնակիչ, 28-ամյա Հարություն Եղիազարյանը, որը ծառայում է նույն զինկոմիսարիատում՝ որպես տրանսպորտի բաժանմունքի պետ՝ կոչումով կապիտան։

Արտաշատի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Ռազմական ոստիկանություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ