16 10 2018

ՀՀ-ում առաջին անգամ ցմահ դատապարտյալը պայմանական ազատ է արձակվել

ՀՀ-ում առաջին անգամ ցմահ դատապարտյալը պայմանական ազատ է արձակվել

Հայաստանում առաջին անգամ ցմահ դատապարտյալն պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քիչ առաջ կայացված որոշմամբ ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանը պայմանական ազատ արձակվեց պատժի հետագա կրումից»,-գրել է նա:

Նշենք, որ Կարեն Օգանեսյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման 1996-ին, ԱՄՆ-ում երկու անձի սպանության համար. նա Միացյալ Նահանգներում լսել է հայերենով օգնություն կանչող, բղավող ձայն, մոտեցել, տեսել է, որ երկու մեքսիկացի բռնաբարում են հայ աղջկա, և երկուսին էլ տեղում գնդակահարել է:

Դատապարտյալը պատիժը կրում էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխվելուց հետո այս տարի 23-րդ տարին էր, որ նա անազատության մեջ էր։ Հայաստանյան օրենսդրության համաձայն, 20 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալը կարող է պայմանական ազատ արձակվել:

Նշենք, որ 2015-ին ազատ էր արձակվել ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանը՝ անբուժելի հիվանդության պատճառով, սակայն Օգանեսյանի գործը այնքանով է բացառիկ, որ ցմահ բանտարկյալը ազատ է արձակվում պայմանական հիմքով, և հաշվի է առնվել նրա դրական վարքագիծը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ