15 10 2018

Փարիզում չեչենների 23 հոգանոց խումբ է ձերբակալվել

Փարիզում չեչենների 23 հոգանոց խումբ է ձերբակալվել

Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում 23 չեչնիացիների է ձերբակալել։ Նրանք կասկածվում են դրամաշորթության մեջ։ Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:

Ըստ իրավապահների ունեցած տեղեկությունների՝ նրանք 200-ական եվրո են պահանջել Արևելյան Եվրոպայից եկող բեռնատարների վարորդներից Փարիզ մտնելու համար: Չեչնիացիները հիմնականում գումար են շորթել Մոլդովայից, Լեհաստանից ու Ուկրաինայից ժամանող բեռնատարների վարորդներից

Ինչպես հաղորդվում է, հանցավոր խմբի ամսական եկամուտը նման գործելակերպով կարող էր հասնել մինչև 200.000 եվրոյի: Նրանղ ձերբակալել են հենց հերթական դրամաշորթության ժամանակ։ Հանցագործներից առգրավվել է խոշոր չափի կանխիկ գումար և զենք: Չի հաղորդվում՝ արդյո՞ք նրանք կարող են կապ ունենալ իսլամիստական կազմակերպությունների հետ, թե ոչ, նաև չի նշվում նրանց քաղաքացիությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ