15 10 2018

Պաշտոնյաների կողմից սպառնալիքներ եմ ստացել. Ռուզաննա Ադանալյան



Հոկտեմբերի 15-ին ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ նիստ՝ դեռևս 2014 թվականին Գյումրիում սպանության գործով:

Հիշեցնենք, որ 4 տարի առաջ Գյումրիում իր տանը սպանվել էր Արտյոմ Ադանալյանը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել Արթուր Մարտիրոսյանը՝ դատապարտվելով ազատազրկման 11 տարի ժամկետով։ Սպանվածի մայր Ռուզաննա Ադանալյանը բերել է վերաքննիչ բողոք՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու պահանջով։

Որդեկորույս մոր բողոքից հետո Գլխավոր դատախազությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ տուժողի մոր կողմից պարբերաբար հնչող մեղադրանքները, իրողություններն ու փաստերը խեղաթյուրելու, յուրովի մեկնաբանելու և այդ կերպ հանրային թյուր կարծիք ձևավորելու ձգտումները անհիմն են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ