23 09 2018

Հերթական ընտրախախտումը․ մահացածի տվյալ՝ ընտրատեղամասում

Հերթական ընտրախախտումը․ մահացածի տվյալ՝ ընտրատեղամասում

Վահան Բաբայանի կողմից փոխանցվել է ինֆորմացիա, համաձայն որի՝ 6/32 ընտրական տեղամասի ցուցակում ընդգրկված Հարություն Մաջարյանը մահացած է։ Ստուգմամբ հաստատվել է մահվան փաստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Հարություն Խաչիկի Մաջարյանը մահացել է 2010 թ.։ Բնակչության պետական ռեգիստրին հասանելի չի եղել այդ ինֆորմացիան, որի պատճառով նրա անձնագիրը անվավեր չի ճանաչվել և հաշվառումից չի հանվել։

Հարազատները տեղեկացրել են, որ մինչ այժմ որևէ անգամ չեն դիմել և չեն տեղեկացրել, որ Հ.Մաջարյանը մահացած է։ Ըստ հարազատների, պատկերացում անգամ չեն կազմել, որ վերջինս հաշվառված է Աջափնյակ վարչական շրջանում, այլապես կստուգեին իրենց հասցեն և շուտ կտեղեկացնեին այդ մասին։

Այսօր քվեարկության ժամանակ են տեսել մահացած անձի տվյալը ցուցակում։

Տվյալը փոխանցվել է անձնագրային ծառայության, որի հիման վրա անձը կհանվի բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից։

Աջափնյակում հաշվառվել է 05.03.2010թ.-ին, մահացել է 5 օր հետո՝ 10.03.2010թ.»,- նշել է Բիչախչյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ