Նախկին Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի ձայնագրությանը.
«Իսկ դուք գիտե՞ք, թե որքան պատժաչափ է կիրառվում այն ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ նկատմամբ ովքեր հեռախոսով դատավորին պարտադրում են ինչ որ մեկի նկատմամբ անպայման կալանք կիրառել։ Կարդացեք...
ՀՀ քրեական օրենսգիրք գլուխ 31 Հոդված 332 Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը
1. Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ՑԱՆԿԱՑԱԾ ձևով միջամտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում են ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը