07 09 2018

Ընտրախախտումների մասին «Ժառանգության» հայտարարություններն ուղարկվել են ոստիկանություն

Ընտրախախտումների մասին «Ժառանգության» հայտարարություններն ուղարկվել են ոստիկանություն

Երևանի ավագանու ընտրություններում ընտրական խախտումների մասին ահազանգեր և որոշակի տեղեկատվություն ունենալու մասին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները Երևան քաղաքի դատախազությունից ուղարկվել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է  ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Երևանի ավագանու ընտրություններում ընտրական խախտումների մասին ահազանգեր և որոշակի տեղեկատվություն ունենալու մասին նախօրեին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի, ինչպես նաև այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները Երևան քաղաքի դատախազությունից ուղարկվել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ դրանցում նշվող հանգամանքներն ստուգելու նպատակով»,-գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ