04 09 2018

Վլադիմիր Գասպարյանի 3 մլն դոլարանոց առանձնատանը վերաբերող հոդվածի հիման վրա քրգործ է հարուցվել. ՀՔԾ

Վլադիմիր Գասպարյանի 3 մլն դոլարանոց առանձնատանը վերաբերող հոդվածի հիման վրա քրգործ է հարուցվել. ՀՔԾ

«Hetq.am» լրատվական կայքում հրապարակված հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:

Այս առնչությամբ, ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Hetq.am» լրատվական կայքում հրապարակված  «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» վերտառությամբ հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:    

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ