Օգոստոսի 30-ին՝ կառավարության նիստում, հաստատվեց սեպտեմբերի 6-ին կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու մասին հարցը:
Նստաշրջանում քննարկվելու է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագիծը: Դրանով նախատեսվում է խստացնել պատասխանատվությունը ընտրակաշառքի համար` այն վարչական իրավախախտումների օրենսգրքից տեղափոխելով քրեական օրենսգիրք` նախատեսելով ոչ միայն տուգանքի ձևով պատիժ, այլ` նաև որոշակի ժամկետով ազատազրկում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը