Վրաստանը Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հերթական միջազգային դատական հայցն է ներկայացրել ընդդեմ ՌԴ-ի, գրում է Интерфакс-ը՝ վկայակոչելով վրացական արդարադատության նախարարության հաղորդագրությանը։
Ինչպես նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության» դատական հայցը դատարան է մտել ոստոսի 21-ին։ Ինչպես նշվում է, որ դատական հայցը վերաբերում է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներում «վրացական բնակչության իրավունքների զանգվածային խախտումներին» և Վրաստանի քաղաքացիներին «օկուպացված գծում» ձերբակալելու պրակտիկային։
Թբիլիսիում Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանը չեն ճանաչում, այն անվանում են «օկուպացված տարածք» և այն հատելու համար քաղաքացիների ձերբակալումներն ապօրինի են համարում։
Մինչև այժմ Վրաստանը միջպետական մակարդակով երկու հայց է ներկայացրել ընդդեմ ՌԴ-ի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը