ՀՀ ոստիկանությունը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց անցած 100 օրվա գործունեությունը:
Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանի խոսքով, մայիսի 10-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում 12 տոկոսով աճել է գրանցված հանցագործությունների թիվը: Ոստիկանությունը հանցագործությունների վերաբերյալ 13215 հաղորդում է ստացել, նույն ժամանակահատվածում 2017-ին ստացվել է հանցագործության մասին 9730 հաղորդում:
Միայն Հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում բացահայտվել է պետությանը պատճառված 4,4 մլրդ դրամ վնաս, որից 147 մլն դրամն արդեն վերականգնված է:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը