18 08 2018

Եվրոպական երկրների ցանկը՝ ըստ փողոցային հանցավորության մակարդակի

Եվրոպական երկրների ցանկը՝ ըստ փողոցային հանցավորության մակարդակի

Խորվաթիայի բնակիչներն ամենաքիչն են ստիպված լինում ոստիկանություն դիմել փողոցներում բռնության կամ կողոպուտի մասին բողոքներով: Եվրոպական վիճակագրական գործակալության տվյալներով՝ Խորվաթիայի բնակիչների միայն երեք տոկոսն է բողոքել ոստիկանությանը փողոցային հանցագործությունների հարցով, գրում է Euromag-ը։

Խորվաթիային հետևում են Լիտվան՝ 3․4% ցուցանիշով, և Լեհաստանը՝ 5․6%: Փողոցային հանցագործությունների ամենաշատ դեպքերը գրանցվել են Բուլղարիայում։ Այնտեղ քաղաքացիների 25%-ը ստիպված է եղել ոստիկանություն դիմել փողոցներում անհանգիստ իրավիճակների պատճառով։ Բուլղարիային փողոցային հանցագործությունների թվով հետևում են Նիդերլանդները և Մեծ Բրիտանիան, որոնք կիսել են երկրորդ հորիզոնականը։ Այնտեղ քաղաքացիների 17%-ն է դիմել ոստիկանություն այդ հարցով։

Եվրամիության մակարդակով փողոցային հանցագործությունների պատճառով ոստիկանություն բողոքների թիվը նվազում է 2013 թվականից։ Այն ժամանակ այդ հարցով ոստիկանություն էր դիմում եվրոպացիների 14%-ը, իսկ 2016 թվականին՝ 13%-ը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ