«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են իրականացրել, փաստաթղթեր առգրավել և ստուգել աշխատակիցների անձնական իրերը: Այս տեղեկությունը հաստատել է ընկերությունը:
Խուզարկությանը մասնակցել են ՊԵԿ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները:
Sputnik Արմենիա-ն հաղորդել է 9.7 մլն դրամի (20 000 դոլար) չափով ԱԱՀ չվճարելու պատճառով քրեական գործ հարուցելու մասին:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը