15 08 2018

ՌԴ-ն Հայաստանին կարտահանձնի խարդախության մեջ մեղադրվող պրոդյուսերին

ՌԴ-ն Հայաստանին կարտահանձնի խարդախության մեջ մեղադրվող պրոդյուսերին

ՌԴ գլխավոր դատախազությունը որոշել է հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին հանձնել Հայաստանին: Դատարանն օրինական է ճանաչել Գլխավոր դատախազության որոշումը: Ստեփան Մարտիրոսյանը Հայաստանում մեղադրվում է խարդախության մեջ, գրում է РИА Новости-ն:

2017 թվականի հոկտեմբերից 59-ամյա պրոդյուսերը ձերբակալվել է Մոսկվայում: Մարտիրոսյանը մեղադրվում է այն բանում, որ 2011-2013թթ. յուրացրել է 50 միլիոն դոլար, որոնք տրվել են ֆիլմերի ցուցադրման իրավունքները գնելու համար: Հայաստանում քրեական գործի հարուցումը բացատրվում է նրանով, որ հենց Երևանում է գտնվում Հայբիզնեսբանկի գլխավոր գրասենյակը: Իսկ Մարտիրոսյանը 2001 թվականից աշխատել է Վիտալի Գրիգորյանցի՝ Հայբիզնեսբանկի խորհրդի նախագահի՝ ներդրումների, անշարժ գույքի և կինոբիզնեի ընկերությունում որպես գլխավոր մենեջեր: 

Ապրելով ԱՄՆ-ում՝ Մարտիրոսյանը մասնակցել է մի շարք գեղարվեստական ֆիլմերի ստեղծման գործընթացին որպես գործադիր պրոդյուսեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ