«Ընդունենք, որ հուլիսի սկզբներին է ձևավորվել քննչական խումբը, և խնդիր կար բացահայտելու բոլոր այն անձանց, ովքեր ներկա են գտնվել 0038 հրամանի ի հայտ գալուն: Երևի 2 տասնյակից ավելի սպաներ են եղել: Բայց որոշման մեջ բերված են մի քանի հոգու ցուցմունքներ: Կհավատա՞ք որ մեծ խումբ քննչական խմբի բազմաթիվ անդամներն այս ընթացքում հարցաքննել են սպայական խմբից մի քանիսին: Ես չեմ կարող հավատալ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն սահակյանը՝ ենթադրելով, որ բոլորն են հարցաքննվել, բայց նրանք ոչինչ չեն ասել ի վնաս Ռոբերտ Քոչարյանի:
«Դրա համար այն ցուցմունքները, որ արդարացնում են Ռոբերտ Քոչարյանին և պետք է տրամադրվեին մեզ, մերժվեց: Այդ մի քանիսի ցուցմունքներն էլ զրո են Ռոբերտ Քոչարյանին ամբաստանելու համար»,- եզրափակեց փաստաբանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը