Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում և Աջարիայում 10 մարդու են ձերբակալել «գողական հավաքներին» մասնակցելու և «գողական աշխարհի» անդամ լինելու մեղադրանքով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Կախաներ Սաբանաձեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Բոլոր մեղադրյալները ձերբակալվել են դատարանի որոշման հիման վրա: ՆԳՆ-ից հավաստիացրել են, որ ձերբակալվածները վախեցրել են մարդկանց, նրանցից ուժով գումար խլել, ինչպես նաև «գողական» վեճեր կազմակերպել երկրի տարբեր տարածաշրջաններում:
Ձերբակալված անձանց 7-ից 10 տարվա ազատազրկում է սպասվում:
Բացի այդ, «օրենքով գողի» կարգավիճակում գտնվելու և «գողական հավաքների» մասնակցելու համար հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել վրացի «օրենքով գող» Մինդիա Գորաձեին, ով հայտնի է «Լավասօղլի» մականունով : Այս պահին նա Վրաստանի տարածքում չէ: Սաբանաձեի խոսքով՝ նրա դեմ ցուցմունքներ հաջողվել է հավաքել, այդ թվում՝ շնորհիվ գաղտնալսման: Գորաձեին 9-ից 15 տարվա ազատազրկում է սպասվում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը