12 07 2018

Զինկոմները՝ ԱԱԾ նոր թիրախ. «Ժողովուրդ»

Զինկոմները՝ ԱԱԾ նոր թիրախ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել են զինկոմները: Մասնավորապես, երեկ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Մարտունու զինկոմիսարիատում, նաև ավելի ուշ բերման է ենթարկել զինկոմ Գևորգ Մխեյանին:

Ըստ շրջանառվող լուրերի՝ զինկոմին բերման են ենթարկել զինակոչիկին զինծառայությունից ազատելու համար կլորիկ գումար վերցնելու փորձի կասկածանքով: Ավելին՝ Մխեյանից բացի ԱԱԾ-ն բերման է ենթարկել այլ անձանց ևս, որոնք կապ ունեն այդ ամենի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն ստուգումներ է սկսել հայաստանյան մյուս զինկոմներում ևս, մանավանդ, երբ այս օրերին մեկնարկել է ամառային զորակոչը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ