«Հայոց աշխարհ»-ը գրում է. «Համաձայն Սվետոնիոսի` կայսր Տիտոս Վեսպասիանոսը, հիշելով մի անգամ, որ ամբողջ օրվա ընթացքում ոչ մեկին լավություն չի արել, բացականչեց. «Բարեկամներ, ես կորցրի՛ օրը»։ Մեզանում այսօր ԱԱԾ-ի և այլ ուժայինների համար օրը կորսված է համարվում, եթե հանդես չեն եկել աղմկալի բացահայտումներով, իսկ դիմակավոր մարդիկ չեն ներխուժել ինչ-որ մեկի տուն։ Այդ առումով վերջին 3-4 օրերը նրանք անդառնալիորեն կորցրին։
Իսկ մինչ օրս այդօրինակ շքեղություն իրենց թույլ չէին տալիս։ Գործում էին ինչպես Շվարցի «Վիշապի» հերոսը. «Ես ոչնչացրել եմ ութ հարյուր ինը ասպետների, անհայտ կոչումով ինը հարյուր հինգ մարդու, մի հարբած ծերունու, երկու խելագարների, երկու կանանց և մեկ տղայի։ Բացի դրանից, կոտորել եմ վեց բանակ ու հինգ խռովարար ամբոխ։ Նստեք, խնդրեմ... Ծխեք, մի՛ ամաչեք»։
«Մեր ուժերի ավելցուկով արբեցած,- ասվում է «Լիր արքա»-ում,- մոլորվում ենք, մինչ զրկանքները խելքի բերեն մեզ»։
Բայց բնավ կորսված օրերը չեն ամենագլխավորը։ Տա Աստված, տեղը կլրացնեն։
Ցավով ստիպված ենք մատնանշել, որ իրավապահների գործողություններն աչքի են ընկնում ծայրաստիճան միօրինակությամբ ու առաջացնում միայն հորանջելու ցանկություն։ Երևակայության ոչ մի թռիչք. ներխուժեցին տուն, խուզարկություն անցկացրին, հագցրին ձեռնաշղթաները, հարցաքննեցին... Դրա համար էլ մենք բարեկամական օգնության կարգով առաջարկում ենք մի քանի արդյունավետ, դարերով փորձարկված միջոցներ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը