Հունիսի 25-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին, ով հայտնի է «Սերժի Վաչո» անունով։ Տեղեկությունը հաստատել է ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը։
Նշենք, որ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հունիսի 22-ին հայտնել էր, որ հունիսի 20-21-ին կատարված խուզարկությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական գործ էր հարուցել Վաչագան Ղազարյանի նկատմամբ՝ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Վաչագան Ղազարյանի բնակարանի խուզարկությունից հայտնաբերված 1 մլն 100 հազար 400 ԱՄՆ դոլար, 230 500 եվրո, 36 մլն ՀՀ դրամ գումարը քննիչի որոշմամբ ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ պարզվի դրանց ծագումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը