25 06 2018

Ազգային ժողովը երրորդ անգամ կփորձի ՍԴ անդամ ընտրել

Ազգային ժողովը երրորդ անգամ կփորձի ՍԴ անդամ ընտրել

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասի հիմքով, հունիսի 22-ին հրավիրել էր արտահերթ ժողով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր անդամի նոր թեկնածու առաջադրելու նպատակով:

Oրակարգում ընդգրկված միակ հարցը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածուի ընտրությունն ու առաջադրումը:

Քվեարկության արդյունքում՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու է ընտրվել ՀՀ վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը սահմանված ժամկետում կտրամադրվեն Ազգային ժողովի նախագահին:

Հիշեցնենք, որ ՍԴ անդամի ընտրություններում առաջադրված Էմիլ Բաբայանը, այնուհետև նաև Ելիզավետ Դանիելյանը չընտրվեցին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ