21 06 2018

Ոստիկանապետը՝ քրեական հեղինակությունների, չարաշահումների, ԱԱԾ-ի հետ մրցակցության մասին



«Դա պայմանավորված է նրանով, որ որոշ օգտատերեր քննադատում են, թե ավելի շատ ասուլիսներ եմ տալիս, գործով չեմ զբաղվում»,- ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխան լրագրողների հարցի, թե ինչու է քիչ շփվում լրատվամիջոցների հետ:

Ոստիկանապետն ասաց, որ 6-րդ վարչությունում բացահայտվում են չարաշահումներ: Ինչ վերաբերում է «քրեական հեղինակությունների» նկատմամբ կիրառվող գործողություններին, Վալերի Օսիպյանը նշեց. «Նրանք էլ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իրենք էլ են մարդ, ունեն իրենց իրավունքներն ու պարտականությունները, անկախ ամեն ինչից՝ ցանկացած ոք ՀՀ-ում պետք է ենթարկվի օրենքին»: Ոստիկանապետն անդրադարձավ նաև կոռուպցիոն բացահայտումներին և ԱԱԾ-ի հետ մրցակցությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ