ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հրամաններ է ստորագրել ոստիկանության բաժնի պետեր նշանակել-ազատելու մասին:
Աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը:
Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել Իջևանի բաժնի պետ Հայկ Թումանյանը:
Արմավիրի բաժնի պետ է նշանակվել Արարատի բաժնի պետ Դավիթ Սարգսյանը:
Արարատի բաժնի պետ է նշանակվել Երևանի կենտրոնի բաժնի պետի տեղակալ Վահան Աղգաշյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը