Մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտից բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ գլխավոր դատախազության դիմաց՝ ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին ազատ արձակելու պահանջով:
Նրանք վանկարկում են «Ազատություն քաղբանտարկյալներին»: Պահանջում են նաև գլխավոր դատախազի հրաժարականը:
Այնուհետեւ ցուցարարները շարժվեցին Վճռաբեկ դատարանի շենք:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) և դատապարտել 6 տարվա ազատազրկման։
Վերաքննիչ դատարանն էլ անփոփոխ է թողել վճիռը:
Բաբայանի պաշտպանը դիմել է վճռաբեկ դատարան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը