13 04 2018

Գագիկ Հարությունյանը կփորձի դատարաններին անկախ դարձնել

Գագիկ Հարությունյանը կփորձի դատարաններին անկախ դարձնել

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ստորագրել է «Դատարանների կամ դատավորի անկախությունը վտանգող հնարավոր դրսևորումները կանխելու մասին» Խորհրդի որոշումը: Այս մասին հայտնում է դատական դեպարտամենտը:

Կարևորելով դատական իշխանության ինքնուրույն ու առանձնահատուկ տեղն ու դերն իշխանությունների բաժանման ու հավասարակշռման համակարգում,

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները` դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու առնչությամբ,

նպատակ ունենալով դատավորներին զերծ պահել նրանց անկախությանը սպառնացող տարաբնույթ միջամտություններից ու ազդեցություններից, որոշում է.

  1. Անթույլատրելի համարել դատավորի գործունեությանը որևէ միջամտություն, այդ թվում` կոնկրետ գործի քննության առնչությամբ հանրային իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռախոսային կամ այլ բնույթի հաղորդակցությունը գործը քննող դատավորի կամ դատարանի նախագահի հետ, ինչպես նաև այդ առնչությամբ հրապարակային հայտարարություն անելը: Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի` ցանկացած սուբյեկտի կողմից քննության առարկա գործի առնչությամբ դատավորից ընդհուպ տեղեկատվություն ստանալու փորձը համարել միջամտություն դատավորի գործունեությանը և դատարանի անկախությանը:
  2.  Առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջամտության փաստի առկայության դեպքում դատավորը պարտավոր է անհապաղ սահմանված կարգով տեղյակ պահել Բարձրագույն դատական խորհրդին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ