04 04 2018

YouTube-ից վրեժ էր լուծում

YouTube-ից վրեժ էր լուծում

Ապրիլի 3-ին YouTube ինտերնետ-ծառայության՝ ամերիկյան Սան Բրունո քաղաքում գտնվող շտաբ-բնակարանում կրակահերթ էր արձակել 39-ամյա Նասիմ Աղդամը, որից հետո ինքնասպան էր եղել:

Համաձայն The Daily Mail-ի՝ իրանուհին YouTube-ում պարբերաբար տեսանյութեր էր հրապարակում և ավելի քան 5.000 բաժանորդ ուներ: Նա ընկերությանը մեղադրում էր իր տեսանյութերն ակտիվ գրաքննելու մեջ և իր քայլով փորձել է վրեժխնդիր լինել:

Մուտք գործելով շտաբ-բնակարան՝ կրակ է բացել 3 հոգու վրա՝ նրանց հասցնելով ոչ մահացու վնասվածքներ: Աղդամի հայրը պատմել է, որ դուստրն անընդհատ բողոքում էր, որ YouTube-ն իրեն այլևս չի վճարում գովազդի համար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ