Մարտի 28-ին դատարանը հրապարակցին ՊՊԾ գնդի զավթման օրերին ոստիկանների մարմինների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները, համաձայն որոնց՝ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի և ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանի մարմինների վրա, բացի հրազենային վնասվածքներից առկա են եղել նաև այլ վնասվածքների հետքեր:
Արթուր Վանոյանի կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքը մահվան հետ անմիջական կապի մեջ է եղել: Վանոյանի մարմնին մեկ հրազենային վնասվածք է եղել, ինչպես նաև քերծվածքներ: Նրա դեմքի և նախաբազկի ձախ հատվածում հասցվել են բութ առարկայով և անմիջական կապի մեջ չեն գտնվում Վանոյանի մահվան հետ:
Փորձաքննությամբ պարզվել է, որ ոստիկան Յուրի Տեփանոսյանը ստացել է գանգի դիմային հատվածի հրազենային վնասվածք, որը մահվան հետ անմիջական կապի մեջ է եղել: Բացի այդ, նա վնասվածք է ստացել նաև կրծքավանդակի հետին մակերեսին, որը պատճառվել է կենդանության օրոք՝ մահվանցից անմիջապես առաջ՝ կույր առարկայով, որը վնաս չի պատճառել:
ՊՊԾ գնդի զավթման ժամանակ հրազենային վնասվածք ստացած, այնուհետև հիվանդանոցում մահացած ոստիկանության ծառայող Գագիկ Մկրտչյանը մահացել է կրծքավանդակի և որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը