«Այս կողմում նստած են Հայաստանում ճանաչված և մասնագիտական բարձր համբավ ունեցող փաստաբաններ։ Բոլորին ուշադրությամբ լսում էի, և իմ տպավորությունն այն է, որ ոչ մեկը չի հասկանում, թե ինչ օրենսդրությամբ ենք մենք առաջ շարժվում։ Ես ուղղակի ձեզ կխնդրեի նայել՝ կարող է՞ ուրշ երկրի օրենսդրությամբ ենք մենք շարժվում»,- դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Անդրադառնալով դատավորին ՍՄՍ ուղարկել-չուղարկելու թեմային, Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Մտահոգություններն օդից չեն, մտահոգությունները եկել են նրանից, որ մի քանի օր առաջ, մի ՍՄՍ-ով ԲԴԽ նախագահն ուղղակի փախավ պաշտոնից։ Եվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է մտածել, որ եթե այդ՝ օրենքով ամենա պաշտպանված մարդը ՍՄՍ-ով փախչում է պաշտոնից, ի՞նչ վիճակում են հայտնվում դատավորները, եթե հանկարծ ստանան նկման կարգի ՍՄՍ-ներ։
Իրավուք ունենք մտածելու։ Բոլոր դատավորները պետք է ուղղակի մտածեն՝ ԲՂԽ նախագահը մեզ խայտառակեց և այսպիսի հիմար վիճակում դրեց։ Դրա համար եկեք այս հարցի վրա շատ չնեղվենք»։
Դատավոր Սարգիս Պետրոսյանն արձագանքեց․ «ԲԴԽ նախագահն իմ վերադասը չէ, պարոն Քոչարյան, դատավորն անկախ է, ի՞նչ կապ ունի գործի հետ»։
Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Կապ ունի ուղղակի, որովհետև ԲԴԽ նախագահն այն պաշտոնյան է, որի ուղղակի գործառույթն է պաշտպանել ձեր անկախությունը։ Ուղղակի գործառույթն է։ ԲԴԽ- մարմնի հիմնական ֆունկցիան դա է։ Եթե չինքը չի կարողանում պաշտանել իր սեփական անկախությունը, ինչպես ասում են Արցախում, ձեր գործը բուրդ է։
Այս կասկածները օդից չեն։ Այս կասկածները ստեղծել է այն մարդը, որը տվել է ՍՄՍ-ը, և այն մարդիկ, որ պաշտպանված պաշտոններից միանգամից հրաժարվել են։ Սա ստեղծել է մի իրավիճակ, երբ յուրաքանչյուր դատարանում առաջին հերթին մտածում ես, թե այս դատավորն իրեն ոնց կպահի, այս դատավորը մի ՍՄՍ-ով հարցը լուծո՞ղ է, թե՞ չէ, այս դատավորն անկա՞խ է, թե՝ չէ։ Սա բնական է։ Ես մեղքը ձեզ վրա չեմ էլ փորձում դնել։ Դուք հայտնվել եք էդ միջավայրում։
Դուք առաջին նիստի ժամանակ ասել եք հետևյալը, որ գործը ստացել եք վճռաբեկ դատարանից, ՍԴ որոշումից հետո և ձեր վրա է մնացել այս վիճակից դուրս գալու խնդիրը, մոտավորապես։
Ակնհայտ է, որ օրինական ճանապարհով սա լուծում չունի։ Ես տեսնում եմ, որ օրինական ճանապարհով այս վիճակից ելք չկա, բոլոր այստեղ նստածներն էլ հասկանում են դա։ Եվ դուք փորձում եք ավելի նվազ օրենքի խախտումով այս վիճակից դուրս գալ՝ համոզված եմ՝ մտքում մտածելով՝ էս ինչի մեջ եմ ընկել, խի են էս գործը ինձ տվել։ Չեմ նախանձում։ Բայց տվյալ դեպքում կա ևս մեկ լուծում՝ ընդունել, որ սա պատային վիճակ է, ասել, որ այստեղից իսկապես օրինական լուծում չա և լինել վճռական, այն վճռականությունը ցուցաբելրել, որի մասին դուք ձեր ելույթներում արտահայտել եք։
Դուք կարող էիք այս գործը չընդունել վարույթ, էն գլխից։ Մի տարբերակ էլ կա․ ուղարկել ՍԴ և ասել՝ էս ճաշը, որ եփել եք, ինձ խնդրում եմ ցուց տվեք, թե որն է դուրս գալու ճանապարհը։
Օրինական լուծում չկա։ Ով անօրինական լուծումներ է անում, այն էլ էս հնչեղությունն ունեցող գործում, առաջինը մեծ կորուստ է ուենում մասնագիտական տեսանկյունից։ Կարծում եմ՝ լավ իրավաբանի համար մասագիտական համբավը կարևոր է։ Երկրորդը ՝ մի ուսապարկ օրենքի խախտում է շալակում իր հետ, որի համար շուտ թե ուշ պատասխան տալու ժամանակն է գալու։ Շուտ թե ուշ։ Սա է վիճակը։
Իմ հորդորը հետևյան է՝ չգնալ օրենքի հաշվին այս կնճիռը լուծելու։ Դա լավ ճանապարհ չէ։ Պետք է տալ ռադիկալ լուծում, բայց օրենքի շրջանակներում։ Ուրիշ բոլոր տարբերակները վատն են, և՛ երկրի համար, և՛ անձի համար, կարծում եմ՝ և՛ դատախազների համար։ Բայց բոլորի վիճակը հասկանում եմ և չեմ նախանձում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը