04 11 2024

Սունդուկյան թատրոնի կողմից «Գոյ» թատրոնի տարածքը օգտագործելու իրավունքը կասեցված է. Կարո Ասատրյան



Սունդուկյան թատրոնի կողմից «Գոյ» թատրոնի տարածքը օգտագործելու, տնօրինելու իրավունքը կասեցված է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Կարո Ասատրյանը։

«Դատարանում ունենք պահանջ, որը վիճարկման հայցի տրամաբանության ներքո է։ Դեռևս փետրվարի 29-ին մեր կողմից հայցադիմում էր ներկայացվել հետևյալ պահանջով՝ ոչ իրավաչափ ճանաչել ԿԳՄՍ նախարարության գործողությունները։ Դատարանը մեզ հայցի վերադարձ է արել և մենք փոխել ենք և մեր պահանջը ձևակերպել հետևյալ ձև՝ պետռեգիստրում իրավունքի դադարեցումը և վերակազմակերպումը, որը տեղի է ունեցել, անվավեր ճանաչվի և վերացվի, ինչպես նաև ոչ իրավաչափ ճանաչվի ԿԳՄՍ նախարարության կողմից կատարված գործողությունները։ Արդարադատության նախարարությունն արձանագրել է, որ Գոյ թատրոնի հայցը ճանաչման հայց է: Մենք ասում ենք՝ կասցեված է և բերում ենք հիմնավոր ապացույցներ, իրենք պետք է առնվազն սրա հետ հաշվի նստեն, եթե ոչ, մենք այլ ձևով մեր իրավունքները կպաշտպանենք»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ