21 08 2024

Պաշտոնավարումը դադարեցնելու որոշումն ընտրովի պաշտոնների համար կիրառելի չէ. Առուշանյանի փաստաբան

Պաշտոնավարումը դադարեցնելու որոշումն ընտրովի պաշտոնների համար կիրառելի չէ. Առուշանյանի փաստաբան

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով։ Դատավճիռը մտել է ուժի մեջ։ Այս մասին Panorama.am-ին հայտնել է Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։

«Պրոբացիոն ծառայությունը գրություն է ուղարկել։ Սակայն օրենսդրական բաց կա՝ չկա մեխանիզմ, կարգ, թե ինչպես է դատարանի որոշումը կիրառվելու պետական պաշտոնից զրկելու հետ կապված։ Այսինքն, դատարանի՝ պաշտոնավարումը դադարեցնելու որոշումն ընտրովի պաշտոնների համար կիրառելի չէ։ Դա օրենսդրի բացն է։ Թող որոշեն՝ ինչպես են անելու, ինչ են անելու»,- նշել է փաստաբանը։

Նա նշեց, որ նման որոշում մինչ այս երեք գյուղապետի նկատմամբ ընդունվել էր, սակայն չի կիրառվել։

«Ինչու է արդարադատության նախարարությունը նման ակտիվություն ցուցաբերում Առուշ Առուշանյանի հարցում, չեմ կարող մեկանաբանել»,- ասել է Ա. Մելքոնյանը։

Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Նորայր Շողիկյանը հայտնել էր, որ համաձայն դատարանի որոշման՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը 5 տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ