Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հրավիրվել է ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայություն, վերցվել հաշվառման, նրան ներկայացրել են դատական ակտ, ըստ որի նա տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով, պետք է անցնի 1.5 տարի փորձաշրջան, ինչպես նաև 5 տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ։ Այս մասին News.am-ին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Նորայր Շողիկյանը։
«Քրեական գործը, որի շրջանակներում մեղավոր է ճանաչվել Առուշանյանը, վերաբերվում է «պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն»,- նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը