13 07 2024

Շրջակա միջավայրի նախկին փոխնախարարը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Շրջակա միջավայրի նախկին փոխնախարարը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Գայանե Գաբրիելյանը դատի է տվել կառավարությանը՝ պահանջելով իրեն վերականգնել իր պաշտոնում  ու վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը: Այս մասին գրում է Փաստինֆոն:

Գ.Գաբրիելյանն աշխատանքից ազատվել է 2024 թվականի մարտի 21-ին՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ինչի օրինականությունն էլ նա վիճարկում է։ Գ. Գաբրիելյանը պահանջում է անվավեր ճանաչել Նիկոլ Փաշինյանի նշված որոշումը և իրեն իր նախկին՝ ՀՀ Շրջակա միջավայրի տեղակալի պաշտոնում նույնությամբ վերականգնել, ինչպես նաեւ փոխհատուցել հարկադիր պարապուրդի գումարը ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 21.03.2024 թվականից մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը միջին աշխատավարձի չափով՝ ներառյալ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված տուժանքները։

Հայցադիմումը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որն այն վարույթ ընդունելու ու նախնական դատական նիստ նշանակելու որոշում է կայացրել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ