ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի գործը կարճվել է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Դատախազությունից։
Տեղեկացանք, որ Անի Գևորգյանն ընդունել է իր մեղքը եւ խնդրել է դատախազությանը գործուն զղջման հիմքով կարճել հարուցված վարույթը:
Գլխավոր Դատախազությունից NEWS.am-ին, մասնավորապես, հայտնեցին․
«Նկատի ունենալով, որ ներքոնշյալ անձինք նախաքննության ընթացքում համագործակցել են քրեական հետապնդման մարմնի հետ, ամբողջությամբ ընդունել և չեն վիճարկել իրենց ներկայացված մեղադրանքները, դրանցում նկարագրված փաստական հանգամանքները՝ հսկող դատախազի կողմից նշված անձանց կողմից ներկայացված միջնորդությունների քննարկման արդյունքում, որոշումներ են կայացվել վերջիններիս նկատմամբ գործուն զղջալու հիմքով հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Մասնավորապես՝
2024 թվականի մայիսի 17-ին առևտրային կազմակերպության աշխատակից Լ.Մ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:
2024 թվականի մայիսի 20-ին առևտրային կազմակերպության աշխատակից Ա.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:
2024 թվականի մայիսի 23-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա.Ս.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:
2024 թվականի մայիսի 27-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա.Ի.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:
2024 թվականի մայիսի 29-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ս.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:
Բացի այդ, 2024 թվականի մայիսի 20-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը վերջինիս կողմից կատարված չլինելու հիմքով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը