05 06 2024

Փաստաբանի թարմ օրինակը՝ դատարանի միջոցով քաղաքական հետապնդման մասին

Փաստաբանի թարմ օրինակը՝ դատարանի միջոցով քաղաքական հետապնդման մասին

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Որպեսզի պարզ դառնա, թե ինչպես է դատական իշխանությունը կազմակերպում քաղաքական հետապնդումները՝ բերեմ թարմ օրինակ.

Երեկ քաղաքական պատճառներով ձերբակալվել է 5 քաղաքացի, որոնք իբր մայիսի 31-ին ԱԳՆ մուտքի մոտ կատարել են խուլիգանություն։

Կալանքների քննությունն իրականացնող հերթապահ դատարանը Ավանի նստավայրն է, որտեղ աշխատում են 11 դատավոր։ Այսինքն նորմալ ծանրաբեռնվածության դեպքում դեռ 6 անձի կալանքի հարցն այս դատարանը կարող էր հանգիստ քննել:

Բայց... Քանի որ այդ դատարանում բոլոր դատավորները չեն, որ կկատարեն քաղաքական իշխանության հանձնարարությունները՝ դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը որոշեց, որ անհրաժեշտ է հերթապահության ավելացնել այլ դատարան, Կենտրոնի դատարանը:

Պատկերացնո՞ւմ եք: Ավանի նստավայրում դեռ ազատ էին 6 դատավորներ (Արման Հովհաննիսյան, Հարություն Մանուկյան եւ այլն), սակայն Մնացական Մարտիրոսյանը համարեց, որ դատավորները կալանքի համար չեն բավարարում:

Ով տեղյակ չի՝ ասեմ. Այս 6 դատավորներն առավելապես չեն կատարում իշխանության քաղաքական հանձնարարությունները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ