05 06 2024

Մեսրոպ Եսայանի նկատմամբ կիրառվել է «տնային կալանք» խափանման միջոց

Մեսրոպ Եսայանի նկատմամբ կիրառվել է «տնային կալանք» խափանման միջոց

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից Մեսրոպ Եսայանը բանտային կալանքի չի ենթարկվի։ Նրա նկատմամբ կիրառվել է «տնային կալանք» խափանման միջոց։ Դատարանում Մեսրոպ Եսայանի շահերը ներկայացրել են Արսեն Բաբայանը, Վարազդատ Հարությունյանն ու Նարե Հոնարչյանը։

Այս մասին հայտնում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումից։

Հիշեցնենք, որ Մեսրոպի երրորդ բալիկը ծնվել էր երեկ առավոտյան, ժամեր անց նա ձերբալվել էր։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ավելի վաղ հայտել էր, որ Մեսրոպ Եսայան նկատմամբ  հանրային քրեական հետապնդում են հարուցում ԱԳՆ շենքի առջև խուլիգանություն կատարելու հանցակազմով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ