03 06 2024

8 կադրային փոփոխություն դատախազությունում

8 կադրային փոփոխություն դատախազությունում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի ապրիլի 19-ի, 29-ի, 30-ի, մայիսի 29-ի և 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

Մասնավորապես՝

  • Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Մհեր Մկրտչյանը նշանակվել է Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնից։
  • Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալ Գուրգեն Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վահե Ռաֆայելյանը փոխադրվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:
  • Տաթևիկ Սարուխանյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից։
  • Արթուր Հեբոյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
  • Արսեն Եղիազարյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին։
  • Արմեն Սարգսյանը նշանակվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ