«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել, այսինքն՝ նրանք պետք է ազատ արձակվեն։
«Փաստում ենք, որ մայիսի 31-ին ԱԳՆ վարչական շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի փաստով ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել։ Դա նշանակում է, որ 72 ժամը լրանալուն պես նրանք պետք է ազատ արձակվեն Երևանի, Մասիսի ու Աբովյանի ՁՊՎ-ներից։ 72 ժամը լրանում է այսօր՝ հունիսի 3-ին՝ ժամը 15:30-ին (մի քանի անձի պարագայում՝ 17:00-ին)»,-նշում են նախաձեռնությունից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը