Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, ով երեկ Տավուշում բերման էր ենթարկվել, ապա տեղափոխվել հիվանդանոց, հայտարարել է` պայքարը շարունակվում է:
Նրան է տեսակցել Բաղանիսի նախկին գյուղապետ Նարեկ Սահակյանն ու լուսանկար հրապարակել:
«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է...»,- գրված է լուսանկարին կից:
Մախսուդյանը պատմել է, որ գիշերը Նոյեմբերյանում հարձակման է ենթարկվել ոստիկանների կողմից, ունի սալջարդեր, կապտուկներ, գլխուղեղի ցնցում և այլն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը