23 05 2024

Հրաչյա Ղևոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից

Հրաչյա Ղևոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից

Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղևոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Այս մասին հայտնում է Ղևոնդյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։

Փաստաբանը նաև լուսանկար է հրապարակել։


Ավելի վաղ Հ. Ղևոնդյանի մյուս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել էր. 

«Միջնորդության քննարկման ընթացքում պարզվեց, որ այն հեռախոսահամարը, որի հետ խոսացել է Հրաչյա Ղևոնդյանը գոյություն չունեցող հեռախոսահամար է և հանդիսանում է Յուքոմ փոստային ծառայության համարը, այսինքն Հ. Ղևոնդյանը իշխանության յուրացումը նախապատրաստել է Յուքոմի փոստային ծառայության հետ։ Սա է մեղադրանքի ողջ պերճանքը և թշվառությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ