Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է.
«Արդեն չորս օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն վարույթն իրականացնող մարմինը նույնիսկ չի էլ շտապում առերեսել՝ Արթուր Սուքոյանին և Դավիթ Լևոնյանին։ Դրանով պայմանավորված պաշտպանության կողմը քիչ առաջ քննիչին ներկայացրեց միջնորդություն Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննություն կատարելու, ինչպես նաև «civic.am» լրատվամիջոցի օպերատոր՝ Պետրոս Պետրոսյանին հարցաքննելու վերաբերյալ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը