Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Բրյանսկի շրջանի անվտանգության ծառայությունները և իրավապահ մարմինները ձերբակալել են չորս կասկածյալների, ովքեր ահաբեկչություն են իրականացրել Crocus City Hall համերգասրահում։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն:
«Ահաբեկչությունը կատարելուց հետո հանցագործները մտադիր էին անցնել ռուս-ուկրաինական սահմանը, համապատասխան շփումներ ունեին ուկարաինական կողմում: Նրանց հետ սկսել են աշխատել Քննչական կոմիտեի քննիչները»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 93-ի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ ԱԴԾ-ն Crocus City Hall-ի ահաբեկիչության մեղադրանքով ձերբակալել է 11 մարդ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը